Անձնական փաստաբանի ծառայություններ

Գործի արդյունքը կարող է փոխել ձեր կյանքը, լինի դա անշարժ գույքի պարզ գործարք, թե վարչական գործի քննություն դատարանում: Մեր մասնագետների նպատակն է ապահովել նման փոփոխությունների դրական հետևանքը: Մենք առաջարկում ենք ներկայացուցչության ծառայություններ տարբեր իրավիճակներում, այդ թվում `ՀՀ պետական մարմինների, նոտարի, երրորդ անձանց և դատարնների հետ փոխհարաբերություններում:

Անձնական փաստաբանի ծառայության մատուցումը ներառում է անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում (հայցադիմում, դիրքորոշում, դիմում, առարկություն, միջնորդություն, առաջարկություն, վերաքննիչ բողոք, վճռաբեկ բողոք, հայցադիմումի պատասխան և այլ), մասնակցություն դատական նիստերին, բանակցություններ (ըստ անհրաժեշտության), ապացույցների ձեռքբերման համար անհրաժեշտ հարցումների կատարում և այլն:   Մենք պատրաստ ենք օգնել լուծել Ձեզ անհանգստացնող խնդիրները:

Տարածել

Տեսնել մեր ծառայությունները